29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կրկնակի ահաբեկչություն Դաղստանում. զոհեր եւ վիրավորներ կան /վիդեո/

image_7683

Մայիսի 3-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “МК.ru”-ն:

Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի վրա ոստիկանները կանգնեցրել են “ВАЗ” մակնիշի մեքենան` փաստաթղթերն ստուգելու նպատակով: Ավտոմեքենայի կանգնելու պահին անհայտ անձը գործարկել է պայթուցիկ սարքը: 15 րոպեից, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ ԱԻՎ-ի փրկարարները, ինչպես նաեւ հավաքվել են անցորդները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը: Գործարկվել է “Գազել”-ում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը:

Պայթյունի արդյունքում 12 մարդ է զոհվել` 7 ոստիկան, ԱԻՎ-ի 3 աշխատակից եւ տեղի 2 բնակիչ: Ավելի քան 100 մարդ է հոսպիտալացվել տարբեր աստիճանի  վնասվածքներով: Տուժել են նաեւ մոտակայքում գտնվող շինությունները եւ ավելի քան 30 ավտոմեքենա:

Ահաբեկչությունների գործով հետաքննություն է սկսվել եւ արդեն կան կասկածյալներ: Այդ մասին հայտնել է Դաղստանի Ներքին գործերի նախարարությունը: Կան ականատեսներ, ովքեր  տեսել են ահաբեկիչ-մահապարտներին: Ներքին գործերի նախարարը կարծում է, որ նրանց միջոցով կարող են հետքի վրա դուրս գալ: Նրա խոսքով` իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել պայթյունների մասին: Մայիսի 1-ին հաջողվել էր կանխել ավտոկանգառի մոտ նախապատրաստվող պայթյունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ