28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանին մեղադրում են խմբակային բռնաբարության մեջ

image_7671

Ֆրանսիական դատախազությունն սկսել է վկաների հարցաքննությունը` ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով, ով մեղադրվում է Վաշինգտոնում տեղի ունեցած օրգիաների ժամանակ խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է “AFP”-ը:

Դատախազության տվյալներով` նրա մեղավորության նոր ապացույցներ են հայտնաբերվել, այդ պատճառով էլ հետաքննությունը կշարունակվի: Խոսքը բելգիացի մի մարմնավաճառի մասին է, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին իրեն բռնի ուժով սւտիպել են սեքսով զբաղվել օրգիայի ժամանակ, որին մասնակցել են ԱՄՀ-ի նախկին ղեկավարը եւ նրա ընկերները: Նրա “գործընկերուհին” մասամբ հաստատել է այդ խոսքերը, սակայն կանանցից ոչ մեկը դեռեւս չի պատրաստվում դատական հայց ներկայացնել իրենց “ենթադրյալ” բռնաբարողների նկատմամբ:

Ստրոս-Կանը խոստովանել էր, որ ԱՄՀ-ի ղեկավար լինելու ընթացքում ակտիվ սեռական կյանք է վարել, սակայն կտրականապես հերքել էր, որ իր զուգընկերուհիներից որեւէ մեկի հանդեպ բռնություն է գործել: 2012-ի մարտին նրան մեղադրեցին կավատության մեջ, սակայն նա հերքել էր դա` հայտարարելով, որ երբեք չի  մտածել, որ կանայք, ում հետ ինքը քնել է, մարմնավաճառներ են:

Օրենքի հետ անախորժությունները ֆրանսիացի բանկիրի մոտ սկսվեցին 2011-ին, երբ նրան կասկածեցին ամերիկյան հյուրանոցի  սպասուհիներից մեկի բռնաբարության մեջ: Սակայն այդ ժամանակ Ստրոս-Կանին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ