19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Լռության օրվա” խորհուրդը. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է մայիսի 5-ի “լռության օրվան”: “Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները` ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, “Ֆեյսբուքում”:

Երկրորդ` քարոզչության եւ “չքարոզչության” սահմանագիծը բավականին պայմանական է: Ոմանք, օրինակ, հարցազրույց են տալիս եւ հայտարարում են, որ նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվելու, բայց իրականում շատ լավ էլ զբաղվում են` ունենալով միանգամայն կոնկրետ թիրախ: Քարոզելու համար անպայման չէ կոչ անել քվեարկել սրան կամ նրան` բավական է ասել, օրինակ, որ քեզ դուր չի գալիս սրա կամ նրա դեմքի արտահայտությունը: Այստեղ էլ ամեն մի բառի կամ նախադասության վերաբերյալ ոչ ոք փորձագիտական վերլուծություններ չի անելու:
Մյուս կողմից` ուրախ եմ, որ գոնե բաց, անթաքույց քարոզչություն հրապարակում, թերթերում եւ “պաշտոնապես թույլատրված” եթերում չի լինի, որովհետեւ բառերի առատությունից մարդիկ հոգնել են. նրանք, ովքեր կիրակի օրը ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, պետք է միայնակ մնան իրենց մտքերի հետ, եւ եթե համացանցում չհայտնվեն, ապա ազատված կլինեն բառերի այդ տարափից: Դրանում է միջազգայնորեն ընդունված “լռության օրվա” իմաստը”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ