29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային մամուլը քննարկում է երեւանյան պայթյունի վարկածները /վիդեո/

Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարին անդրադարձել են աշխարհի մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, գազով լցված փուչիկները պայթյունի արդյունքում 145 մարդ է տուժել: Միջազգային  ԶԼՄ-ների արձագանքները գրեթե նույնն են` կապված միջադեպի եւ պայթյունի պատճառների հետ:

“Գազով լցված փուչիկները պայթել են` նետված ծխախոտի պատճառով այրվելուց հետո Հայաստանի մայրաքաղաք Երեւանում` խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքի ժամանակ: Ավելի քան 140 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով”,-գրում է “Skynews”-ը:

“Al-Jazeera”-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պատճառով, որ ինչ-որ մեկը փուչիկների մոտ ծխախոտն է վառել եւ մեջբերում է ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունն այն մասին, որ “վնասվածքները հիմնականում թեթեւ կամ միջին աստիճանի են, բժիշկները կենտրոնացած են մարդկանց շոկային վիճակից հանելու վրա”: Լրատվամիջոցը հավելում է նաեւ, որ “կայանալիք խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության  փորձարկում են”:

“Միջադեպի սկզբում փրկարարները նշել էին, որ փուչիկները լցված են հելիում իներտ գազով, որը  չի  վառվում: Քննարկվում են տարբերակներ, ըստ որոնց հելիումի փոխարեն փուչիկները կարող են լցված լինել պայթունավտանգ նյութերով, ինչպիսիք են մեթանը, ջրածինը  կամ նեոնը: Արդյունքում` հարյուրավոր փուչիկներ, որոնք բեմին մոտ են գտնվել, մի քանի վայրկյանում պայթել են` նետելով հալած ռետինի մնացորդները ներկաների վրա”,-հաղորդում է “BBC”-ն:

Ռուսական  “Lenta.ru” կայքը նշում է, որ փուչիկների պայթյունից տուժել են հիմնականում երիտասարդները: “Շատ լրատվամիջոցներ ենթադրում են, որ պայթյունը կարող է հատուկ կազմակերպված լինել` հանրահավաքը խափանելու նպատակով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն այցելել է տուժածներին հիվանդանոցներում”,-գրում է կայքը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ