19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կնիքը ցնդում է անձնագրերից. առաջին թերությունը մեկնաբանում է ԿԸՀ նախագահը /վիդեո/

Ֆեյսբուքահայության առաջին ընտրողներն արդեն արձանագրել են առաջին ընտրախախտումը։ Նրանց հավաստմամբ` անձնագրում ընտրությունը հաստատող կնիքը րոպեներ անց ցնդում է։

Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․ “Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում կնիքը չորանում է։ Եթե սա չկանխարգելվի, ապա կարելի է ասել, որ այս ընտրությունը կվերածվի խեղկատակության”։

Այդ մասին արձանագրում է նաեւ ԱԺ ընտրությունների թեկնածու, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը․ “Բարի լույս, ժողովուրդ ջան: Անձնագրերի վրա դրված կնիքը կարճ ժամանակ անց վերանում-ցնդում ա”։

Այս մասին տեղեկատվություն տեղադրել է նաեւ iDitord․org կայքը՝

Գյումրի 34/4, թիվ 11 դպրոցի շենք
08:20 թանաքը 20 րոպեից վերացել է։

Panarmenian.net ֆեյսբուքյան օգտատերը հավելել է, որ ԿԸՀ-ն, տեղյակ լինելով խնդրի մասին, հրամայել է շարունակել ընտրությունները՝

Գյումրի 34/7, թիվ 18 նախակրթարանի շենք
Կնիքները ցնդում են անձնագրերի միջից: ԿԸՀ-ից ասել են շարունակեք, դա ձեր խնդիրը չէ:
9:00 ԿԸՀ-ից հանձնարարել են այդ թանաքը փոխարինել սովորական թանաքով:

Գյումրի 34/8, թիվ 37 դպրոցի շենք
08:25-Կնիքը վերացել է 20 րոպեից:

Գյումրի 34/18, թիվ 4 դպրոցի շենք
08:40-Կնիքները ցնդում են անձնագրերից, հանձնաժողովը որոշել է դադարեցնել ընտրությունները: ԿԸՀ-ից 08:50-ին հանձնարարել են շարունակել քվեարկությունը, անկախ այն հանգամանքից, որ դրոշմը ցնդում է: Մինչ այդ 20 րոպեով հանձնաժողովի որոշմամաբ քվեարկությունը դադարեցված է եղել:

Գյումրի 34/22, թիվ 7 դպրոցի շենք
08:25- Միջադեպ դիտորդների եւ վստահված անձանց միջեւ:
ՀԱԿ-ի վստահված անձինք ստուգում են քվեարկածների անձնագրերը
9:05 Կռիվ երկու մեծամասնական թեկնածուների ներկայացուցիչների միջեւ:

Գյումրի 34/23, Պետական Բժշկական քոլեջի շենք
08:12-ԲՀԿ-ն կամեցել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ մի քանի տեղամասերում նկատվել են կնիքի ցնդման հետ կապված խնդիրներ, որը զուտ տեխնիկական բնույթ ունի:’’Կնիքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նյութը լավ թափահարել: Մենք տեղյակ ենք դրա մասին, եւ այդ տեխնիկական խնդիրն արդեն կարգավորված է’’,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

 Տեսանյութը` Մարիաննա Ղահրամանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ