19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Դրանից կախված չէ այն, որ Ծառուկյանը կկորչի”. Ծառուկյանին հիշեցրին “հաջորդ դասը”

Առինջ գյուղի թիվ 28/28  ընտրատեղամասում, որը տեղակայված է Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ըստ գրանցված ցուցակների` այս տեղամասում  պետք մասնակցի 1829 ընտրող: Ժամը 11-ի դրությամբ ` այնտեղ արդեն 300 ընտրող էր քվեարկել: Այս ընտրատեղամասում եւս տեղի ունեցավ կնիքի օքսիդացման հետ կապված խնդիրը: Այն թանաքը, որն օգտագործվում է անձնագրերը կնքելու համար, պարզվեց, որ 15-20 րոպեի ընթացքում օքսիդանում է եւ այժմ  որոշ տեղամասերում օգտագործում են քվեաթերթիկների համար նախատեսված կնիքը:

Ինչպես հաղորդում է  Henaran.am-ի թղթակիցը, քվեարկությունից հետո  Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ում է  նա սատարելու նախագահական ընտրություններին, նա պատասխանեց. ”2 տարի անընդմեջ ասում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո պարզ կլինի ամեն ինչ: Այդ մասին հաջորդ դասին:”

Իսկ թե ինչ կտա սովորական ընտրողին այս ընտրությունը, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ  դա կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունն ավելի շատ ձայներ կհավաքի եւ ինչ իրավասություններ կունենա երկրում փոփոխություններ կատարելու համար եւ ով դա կարող է կատարել, ով տեղյակ է իրավիճակին, նա էլ փոփոխություններ կանի երկրում: “Քանի որ ժողովրդին ասված է` ում հետ կարող են հույսեր կապել, նրան էլ թող ձայն տան”,-հավելեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է ամբողջ օրն անցկացնել շտաբներում: “Կարեւոր չի, թե քանի տոկոս ձայն կհավաքի Ծառուկյանը, դրանից կախված չէ այն, որ  Ծառուկյանը կկորչի: Լիարժեքորեն մասնկացեք ընտրություններին, որ հիասթափություն չլինի”,-հորդորեց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանն ասաց, որ ընտրությունների ընթացքը նորմալ է, փոքր թերությունները շտկվում են, արձագանքելով լրագրողի հարցին` ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե ընտրությունները կեղծվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ