19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

17-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվեցին մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելեց բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկեց բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատեց բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը:

Բժշկական հաստատություններին հատկացվեցին լրացուցիչ քանակության դեղորայք` քսուկներ, ցավազրկողներ, և անհրաժեշտ բուժպարագաներ:

Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից հիվանդանոցներից մեկ առ մեկ հավաքագրվեցին բոլոր այն քաղաքացիների տվյալները, որոնք պատահարի հետևանքով դիմել էին բուժհաստատություններ: Ճշգրտվեցին բոլոր անվանացանկերը, հստակեցվեցին ախտորոշումները, կազմվեց ամբողջական ցանկ, որը տրամադրվեց նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում:

Հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատեցին միջին և ծանր:

Արդեն առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում էր ստանում 94 քաղաքացի, որոնցից 25-ը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքներում:

Հիվանդների վիճակը գնահատվեց բավարար:

Ողջ օրվա ընթացքում շարունակվեցին հերթապահություններն` ինչպես  առողջապահության նախարարությունում, այնպես էլ բժշկական հաստատություններում.  կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Դուրսգրումները շարունակվեցին: Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում էին ստանում 80-ը:

Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են:

Հարություն Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:

Henaran.am-ին հաղորդում են առողջապահության նախարարության լրատվականից: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ