29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանները դեռ չեն որոշել. ընտրացուցակներից բողոքում են

image_7582

ՀՀ դատական դեպարտամենտից Henaran.amին տեղեկացրին,  որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 15:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 9 հայցադիմում: Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների.

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում:
Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռեւս դատական ակտեր չեն կայացվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ