20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արթիկում բաժանվող նյութերը քարոզչական չէին

Արթիկում արդեն մի քանի օր է, ինչ փողոցներում, ուսհատատություններում անցորդներին բաժանվում են բուկլետներ եւ օրացույցներ:

Ըստ նախաձեռնության հեղինակ Դավիթ Սահակյանի, ակցիայի նպատակն է բարձրացնել ընտրող երիտասարդի իրազեկությունը, կարեւորել նրա քվեն:

“Մեկ  բուկլետում ներկայացված է քվեարկության կարգը: Կարծում եմ, որ ընտրողը լավ իմանա իր իրավունքը, ընտրախախտումներ չեն լինի: Երկրորդում ՀՀ ընտրական իրավունքին վերաբերող օրենսդրական ակտերն են”,-ասաց Դավիթը:

“Լինենք իրազեկ” ծրագիրը իրականացվել  է “Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան” կազմակերպության դրամաշնորհով:  Մոտ 2000 շահառուի բաշխվեցին օրացույցներ, “Ընտրական իրավունք” եւ “Տեր լինենք մեր քվեին” գրքույկները:

“Մարդիկ մինչ վերցնելը հարցնում էին, որ կուսակցության համար է, բացատրում էիք, որ կապ չունի որեւէ քաղաքական ուժի, զուտ տեղեկատվական նյութեր են, նոր էին վերցնում”,-պատմում է Դավիթ Սահակյանը: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ հենց երիտասարդները զանգում էին այս կամ այն անձի, հարցնում, նոր վերցնում:

“Սա նշանակում է, որ Արթիկում դեռ կա կաշկանդվածություն, պետք է փոխել երիտասարդների մտածելակերպը, եւ ցանկություն ունեմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ նման մի նախաձեռնություն անել: Բայց այնպես, որ երիտասարդները գիտակցեն եւ որպես թեկնածու առաջադրվեն”,-ասում է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ