25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրողների մոտ ակտիվություն է նկատվում.փորձագետ

Հանրապետությունում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է  ընտրողների 35,54-ը: Արդյոք դա նկատելի ակտիվություն է, եթե համեմատելու լինենք նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ: Henaran.am-ի խնդրանքով այս հարցին պատասխանեց ՀՀ ԿԸՀ անդամ Արտակ Մելիքսեթյանը:

‘’Դա անշուշտ ակտիվություն է, բայց չի կարելի ասել` աննախադեպ ակտիվություն է: Եթե համեմատելու լինենք նախորդ խորհրդարանական ընտրությունների նույն ժամանակահատվածի հետ, ապա այն ժամանակ քվեարկել է 688 101 ընտրող, կամ ընտրողների 29,70 տոկոսը, այսինքն`  տարբերությունը 5, 84 է’’,- ասաց Արտակ Մելիքսեթյանը:

Նրա խոսքով` ժողովուրդը ավելի շատ է սկսել գիտակցել իր քաղաքացիական պարտքի եւ ընտրելու իրավունքի կարեւորության մասին:

Պատասխանելով այն մեր հարցին` արդյոք բացասական երեւույթները նվազել են ` նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, Արտակ Մելիքսեթյանն ասաց.’Ես տեսնում եմ տարբերությունը դեպի լավը, դա միայն ողջունելի է: Ժողովուրդը փորձում է իր ընտրությունն այնպես կատարել, որ հաջորդ 5 տարում ունենա լավ կառավարություն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ