25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգականները” պատահական են հանդիպում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”–ի տեղեկությունների՝ երեք օր առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ։ Ականատեսների վկայությամբ՝նրանք հանդիպել են Երեւանի կենտրոնում ժամը 21:00-ի սահմաններում եւ տեւական ժամանակ զբոսնել ու զրուցել։ Թերթի հետ զրույցում Ռ. Հակոբյանը հաստատեց լուրը։

Հարցին, թե ինչ քաղաքական հարցեր են քննարկել, ինչու է նա վերադարձել, Հակոբյանը հստակ պատասխան չտվեց. “Շատ պատահական հանդիպեցի Արկադի Վարդանյանին, որպես նախկին ծանոթներ՝զրուցեցինք։ Շատ զարմացա, որ ինքը Հայաստանում է ապրում։ Պարզապես իրար որպիսություն ենք հարցրել։ Քաղաքական հարց չենք քննարկել”։

Թերթը հիշեցնում է, որ քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց։ Հիմա նա վերադարձել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ