24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քվեարկությունը ավարտվեց. ո՞վ ում վստահեց, հավատաց եւ փոխեց

Եվ այսպես , մայիսի 6-ին ժամը 20.00-ին փակվեցին Հայաստանի ընտրական տեղամասերի դռները: Ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի քվեարկությունը: Թե ներկայացված որ քաղաքական ուժն է հաղթել` ցույց կտա ժամանակը: Բայց նկատենք, ոչ մեկը ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի, ինքը ավելի ներկայանալի լինի ընտրողին:

Քաղաքական բոլոր ուժերը`  “Բարգավաճ Հայաստան”-ը, “Ժառանգություն”-ը, “Հայ ազգային կոնգրես” դաշինքը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Միավորված հայեր”-ն  ու  “Օրինաց երկիր”-ը ընտրողներին ներկայացան հուսադրող, ներշնչող ճոխ կարգախոսերով:

Ասում են, որ այս անգամ  ընտրողը հավատաց ու փոխվեց, իսկ փոխվելուց հետո անպայման կվստահի ու կպահանջի: Ասում են նաեւ, որ Հայաստանի ընտրողը  նաեւ լիահույս է, որ կուսակցությունները կկանգնեն ժողովրդի կողքին եւ միասին սարեր կշարժե՞ն: Ես-ը այս անգամ մենք կդառնա՞ կամ  կոմունիստների հաղթանակով կհասնենք ժողովրդի հաթանակին, դժվար է ասել: Արդյո՞ք 30 վրկ ենք մտածողներ եղան եւ   ոչ մի ձայն չտվեցին   հանցավոր ռեժիմին:

Պատկերացնում ե՞ք, որ երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր, չմոռանանք այստեղ կարեւոր  է նաեւ  ազատությունը, արդարությունն ու Դաշնակցությունը: Դե էսքանից հետո արի ու մի խենթանա,  որ  ոմանք կկարողանան կառուցել օրենքի երկիր Հայաստանը:

Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին եւ սպասում, որ ժամանակը գա …

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ