25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծաղիկներս ում նվիրեմ … երկրի առաջին տիկնանց /վիդեո/

Կիրակի, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայաստանի երեք նախագահներն էլ մասնակցեցին քվեարկությանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց տիկնոջ,  հարսի եւ թոռնիկների հետ: Նա ընտրեց  Հայաստանի պայծառ ապագան:

Ռոբերտ Քոչարյանն էլ տիկնոջ եւ թոռնուհիների հետ էր: Վերջինս քվեարկեց հանուն ծրագրերի:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջընթացին իր քվեն տվեց կնոջ եւ դստեր հետ:

Հետաքրքիր եւ գեղեցիկ արարողություն է, երբ երկրիդ նախագահներն են քվեարկում: Նրանք արդեն երեքն են, իսկ դա արդեն պատմություն է, պետականություն: Իսկ երկրի  նախագահների տիկնանց ծաղկեփնջեր են նվիրում:

“Սիրում եմ այս պահը, հաշտ, խաղաղ. ընդդիմադիր-իշխանական չկա, բոլորը օրենքի առաջ պատասխանատու են”,-նկատեց գործընկերուհիներիցս մեկը թիվ 9/11 տեղամասում, երբ եկան Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը:

Լեւոն եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններն էլ քվեարկեցին այս ընտրատեղամասում եւ նույն ծաղկեփնջից բաժին հասավ տիկին Լյուդմիլային:

Չնայած Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները քվեարկեցին թիվ 7/03 ընտրատեղամասում: Բայց տիկին Բելլան էլ առանց ծաղիկների չմնաց:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ