16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրաշարժ Ադրբեջանում. 3-4 բալ ցնցումներ Հայաստանում

“Новости Грузия”-ի տեղեկություններով` ասյօր առավոտյան` Վրաստանի արեւելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Պետական սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Կախեթիի տարածաշրջանում` Զեմո Քեդի գյուղից 12 կմ հեռավրության վրա:

Միաժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նշում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանում: Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը` 23 կմ խորության վրա է:

Ադրբեջանական “Trend” գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ուենցել Զագատալիից 17 կմ հեռավորության վրա:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացել են Լոռիում, Տավուշում եւ Երեւանում:

2 ուժեղ ստորգետնյա ցնցումներ են զգացել նաեւ Թբիլիսիի բնակիչները: Ներկա պահին վրացական կողմից զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Ադրբեջանական կայքերը խոսում են լուրջ ավերածությունների մասին` նշելով, որ ավերվել են որոշ հին շինություններ, իսկ տներում թեթեւ ճեղքեր են առաջացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ