25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր ընտրությունները նման են Եվրոպայում կայացած ընտրություններին. միջազգային դիտորդները հաճելիորեն զարմացել են

Մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Այսօր նման հայտարարություն են արել Հայաստանի ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները:

Լրագրողների հետ հանդիպմանը Ընտրական համակարգերի  միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական կարճաժամկետ առաքելության ներկայացուցիչները նշել են, որ որեւէ խախտում կամ բախումներ ընտրությունների ընթացքում չեն արձանագրել: Դիտորդական առաքելությունն իրականացվել է եվրոպական երկրներրը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը ներկայացնող անկախ մասնագետների կողմից: Առաքելությունը գլխավորել է դոկտոր Ալեքսանդր Ցիսկելը:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բարուխ Բեն Ներիան/ Իսրայել/ նշեց, որ իրենք դիտարկումների շրջանակում եղել է ԸՕ կիրառումը, բուն ընտրական, ինչպես նաեւ ձայների հաշվարկման գործընթացները:  Առաքելությունը եղել է Երեւանում, Գյումրիում Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում: Դիտորդներն այցելել են 117  ընտրական տեղամասներ` 6 շրջաններում:

ԱՄՆ-ը ներկայացնող Լիդիա Լաուայի խոսքով, դիտորդական առաքելության մասնակիցների 95 տոկոսն ընտրություններին դրական գնահատական է տվել, 4,9  տոկոսը` բավարար եւ 0,1  տոկոսը` ոչ բավարար: “Ընտրական տեղամասերի գործունեությունը ընդհանուր առմամբ եղել է առանց որեւէ խախտումների, բայց որոշ տեղամասերի աշխատանքն ավելի լավ է կազմակերպված եղել, քան մյուսներինը:

Որոշ դեպքերում ընտրական հանձնաժողովները բավարար չեն աշխատել: Շատ տեղամասեր ունեցել են տեխնիկական խնդիրներ կապված կնիքների հետ, որոնք անհետացել են անձնագրերից երկու ժամ հետո, մինչդեռ պետք է պահպանվեին 12 ժամ: Վիճակը շտկվել է թանաքը փոխելուց հետ: ԿԸՀ-ն իր աշխատանքը շատ լուրջ է կատարել եւ հարգանքի է արժանի”,-իր դիտարկումներն է ներկայացրել միջազգային դիտորդը:

“Մենք բարձր ենք գնահատում այս խորհրդարանական ընտրություների ընթացքը, ընտրություններն անցան եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Բոլոր տեղամասերում, որտեղ մենք այցելել ենք, մթնոլորտը հանգիստ է եղել, եղել են դիտորդներ եւ վստահված անձանց տարբեր կուսակցություններից ու կազմակերպություններից, ամեն ինչ անցել է խաղաղ:

Մենք չենք տեսել որեւէ արտառոց դեպք, ծեծկռտուք”,-ասել է Չեխիան ներկայացնող, ԵԽ նախկին փոխխոսնակ Աննա Չուրդովան:  Նա ընդգծել է, որ առաջընթաց է նկատում ընտրական գործընթացում: “Նախորդ ընտրություններից այս ընտրությունները տարբվերվում են, ձեր ԸՕ-ն շատ լավն է, այն անգամ ավելի լավն է, քան Չեխիայի ԸՕ-ն: Զգացվում է առաջընթաց եւ պետության քաղաքական մշակույթի եւ ընտրողների մոտ:

Դուք կարող ենք հպարտանալ, որ հանդիսանում եք ժողովրդավարական երկիր անգամ այս տարածաշրջանում: Դուք շատ մեծ առաջընթաց եք գրանցել”,-ընդգծել է Աննա Չուդովան: Եվրոպացի փորձագետը նշել է, որ ԿԸՀ-ն ապահովել է  ազատ ու արդար ընտրությունները: “Քվեների հաշվարկման գործընթացն էլ է անցել արդար: Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ բան կեղծվել է”,-շեշտել է նա:

Ավստրիան ներկայացնող Յոհան Ստադլերն էլ նշել է, որ հաճելիորեն զարմացած է Հայաասոտանի զարգացումների ընթացքից: Երեկ կայացած ընտրությունները նա լավագույնն  է համարել եւ նկատել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ոչնչով չեն զիջում Ֆրանսիայում եւ Հունաստանում կայացած ընտրություններին:

Միեւնույն ժամանակ եվրոպացի փորձագետն անրձանագրել է, որ մեր ընտրությունները չեն կարող համեմատվել Ադրբեջանի ընտրական գործընթացների հետ: “Ձեր ընտրությունները նման են Կենտրոնականն Եվրոպայում կայացած ընտրություններին: Դուք ունենք շատ զարգացած կուսակցական համակարգ, որը բացակայում է տարածաշրջանի երկրներում, դուք ունեք ընտրողների ակտիվություն”,-դիտորդական առաքելության կարծիքն ամփոփել է Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Պիսկորսկին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ