20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ 3 դիմում-բողոք է ստացել

‘’ԿԸՀ-ն 3 դիմում-բողոք է ստացել’’,- այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ դրանցից մեկը ներկայացրել է պատգամավոր Գալուստ Սահակյանը. այն վերաբերել է քվեարկության օրն իրականացվող քարոզչությանը։ Մյուս դիմում-բողոքը ներկա`յացվել է ‘’Transparency International’’ կազմակերպության կողմից. ‘’iditord’’ կայքի հետ կապված տեխնիկական հարձակման խնդիրների վերաբերյալ։ Երրորդ դիմում-բողոքը հասարակական կազմակերպություն է ներկայացրել, որը, Տ.Մուկուչյանի խոսքով, վկայակոչելով ընտրությունների որոշակի խախտման հանգամանքները, հղում է կատարել տարբեր կայքերում ամրագրված տեղեկություններին։

Տիգրան Մուկուչյանը մեկ անգամ եւս անդրադառնալով երեկ առավոտյան, խորհրդարանական ընտրությունների սկզբում, դրոշմակնիքի թանաքի ժամանակից շուտ անհետանալու փաստին, նշեց, որ ինքը դրա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն արդեն տրամադրել է: Նա ընդգծեց, որ չի մեկնաբանում մամուլում տարածված այն լուրերը, որ քաղաքական ուժերը բոլորին հրահանգավորել են քվեարկության գնալ առավոտյան ժամերին, երբ ընտրատեղամասերում օգտագործվելու են կեղծ դրոշմակնիքներ:
Նա  անհասկանալի համարեց, թե  որտեղից էին նախորդ օրը սփռվել կնիքի թանաքը ժամանակից շուտ ցնդելու մասին լուրերը, եւ շեշտեց, որ առաջարկել էր բոլորին գալ ու ստուգել: Տ. Մուկուչյանը հավաստիացրեց, որ կնիքի նյութը իր անձնագրում դեռ առկա է, եւ հավելեց, որ հանրապետությունում առկա են եղել բազմաթիվ ընտրատեղամասեր, որոնցում նման խնդիր ընդհանրապես չի առաջացել:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ երեկվանից Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները, եւ շուտով այդ տեղեկատվությունը լիարժեք ծավալով կտեղադրվի ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ