28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Շաբաթական մեկ անգամ օգտակար է վիճելը

image_7492

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամուսնությունը պահպանելու համար օգտակար է վիճելը: Իհարկե, ոչ ավելին, քան շաբաթը մեկ անգամ: Հակառակ դեպքում, վեճերը ոչ թե կփրկեն, այլ հակառակը` կվնասեն ընտանեկան կյանքին:

Նման մի հարցում են անցակացրել վերջերս հնդկական պորտալներից մեկում: Պարզվել է, որ հարցված ամուսինների 44 տոկոսը իրոք մտածում է, որ վեճերը նպաստում են ավելի լավ շփվելուն, սթրեսը հաղթահարելուն, բարենպաստ  ազդեցություն են թողնում ընտանեկան մթնոլորտի վրա: Իտալիայում, որտեղ հարաբերություններ  պարզելը  վարքագիծ է, 1000 զույգերից 180-ը բաժանվում են: Ուկրաինայում ամուսնացած 1000 զույգերից բաժանվում են 200-ը:

Հոգեթերապեւտները խորհուրդ են տալիս նաեւ վեճերի փոխարեն օգտվել նաեւ երկխոսությունից: Եթե դուք սովորեք ձեր էմոցիաները “կոնսերվացնել” բառերի մեջ, որոնք հասկանալի են զրուցակցին, ապա կլուծեք բոլոր խնդիրները: Թողեք լարվածությունը, բացատրեք ձեր ամուսնուն` ինչն է ձեզ հատկապես նյարդայնացնում եւ դրանով չեք վիրավորի ոչ ոքի:

Ամեն դեպքում, ավելի լավ է հույս դնել վստահության եւ հասկացվելու վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ