23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նարեկ Կազազյանը կմասնակցի դասական “Եվրատեսիլի” եզրափակչին

Պատանի հայ երաժիշտ Նարեկ Կազազյանը դուրս է եկել “Երիտասարդ երաժիշտների Եվրատեսիլ-2012” մրցույթի եզրափակիչ, հաղորդում է  “Երկրամասը”: Նարեկը քանոնահար է:

Ըստ կիսաեզրափակիչի արդյունքների` բացի Նարեկից հաղթանակի համար կպայքարեն նաեւ ծագումով հայ ավստրիացի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը, Ալեքսանդր Դենիսենյան Բելառուսից, Միխայելա Շպաչկովան Չեխիայից, Դոմինիկ Շամոն Գերմանիայից, Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադը Նորվեգիայից եւ Յագոդա Մրեմինսկան Լեհաստանից:

Դասական “Եվրատեսիլը” տարբերվում է երգի մրցույթ “Եվրատեսիլից” նրանով, որ այստեղ հաղթողը որոշվում է ոչ թե հեռուստադիտողի քվեարկությամբ, այլ` 5 անձից կազմված պրոֆեսիոնալ ժյուրիի կազմի որոշման համաձայն:

Կազազյանը ելույթ  է ունեցել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” կամերային նվագախմբի հետ: Պատանի երաժիշտը 2010-ին արժանացել է “Երիտասարդ վիրտուոզ” ազգային երաժշտական մրցանակի: Նա արդեն հասցրել է ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Խորվաթիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրայելի, Կիպրոսի եւ Շվեյցարիայի բեմերում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ