19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան պիտի վերադարձնի Պոլսո Հայոց պատրարքարանի անշարժ գույքը. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Կոզան, Ադանա, Մերսին եւ Անթաքիա շրջաններում հայկական մշակութային եւ պատմական ժառանգության մնացորդներին ծանոթանալու համար այդ երկրում շրջագայող ֆրանսաբնակ հայերի խումբը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Արքեպիսկոպոս Աթեշյանը ակնարկել է, որ նման հարցերում սփյուռքահայությունը նվիրատվություններ չի կատարում, եւ առկա խնդիրները պատրիարքարանը լուծում է տեղի հայ բնակչության հնարավորություններով: Աթեշյանը բողոքել է, որ Թուրքիայում հայ հոգեւոր սպասավորների թիվը 23 է, եւ Ստամբուլի 38 եկեղեցին ղեկավարվում է 19 կրոնավորի միջոցով:

Աթեշյանի խոսքով` պատրիարքարանը զրկված է սեփական կարիքների համար աստվածաբաններ կրթելու հնարավորությունից, եւ քանի որ թուրքական օրենքներով հայկական եկեղեցիներում կարող են ծառայել միայն Թուրքիայի քաղաքացիներ, հոգեւորական դառնալ ցանկացող քիչ դիմորդներից 4-5 հոգի այս տարի կրթության կուղարկեն Երուսաղեմ եւ Բեյրութ:

“Մեր ամենամեծ ցավն ու դժվարությունը Թուրքիայի Հանրապետության տարիներին մեր ձեռքից խլված անշարժ գույքի վերադարձն է: Ներկայիս կառավարությունը խոստացել է դրանք վերադարձնել, եւ մի քանիսը արդեն վերադարձրել է: Բայց վերադարձնելու դեռ շատ ունեցվածք կա: Թուրքիայում խնդիրն այն է, որ իշխանությունը հրամայում է, իսկ բյուրոկրատիան խոչընդոտում է”,- ասել է արքեպիսկոպոս Աթեշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ