18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաղը սիրահարների եւ մանկական զբոսայգիներում կիշխեն տոնական միջոցառումները

Մայիսի 9-ին ժամը 13:00-ից 19:00-ն Երեւանի Սիրահարների եւ Մանկական զբոսայգիներում տեղի կունենա ‘ՄԵՐ ԱԶԳԵՐԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ’  խորագրով ֆոտոցուցահանդեսներ:

Միջոցառումը, որը նվիրված է  Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է ‘Համահայկական երիտասարդական շարժում’ Հ/Կ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ:

Ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ` մեկնաբանություններով, փակցվելու են նաեւ պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ:

Այգիներում տիրելու է տոնական տրամադրություն, հնչելու է Հայրենական Մեծ պատերազմի տարիների երգեր, ուրախ տոնական երաժշտություն: Բոլոր այցելուներին նվիրվելու են Գեորգեւյան ժապավեններ եւ շնորհավորական բացիկներ:

Ժամը 16:00-ից նշված զբոսայգիներում կազմակերպվելու է նաեւ համերգ` ուսանողական համույթների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սեւեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ բարձր պահելու հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Henaran.am-ին հաղորդում են  ‘Համահայկական երիտասարդական շարժում’ Հ/Կ-ի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ