20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

92-ամյա թոշակառու ուսուցչուհին այլընտրանքային “օգնություն” է ցուցաբերել պոտենցիալ ինքնասպաններին

5 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել Կալիֆորնիայի բնակչուհին, ում մեղադրում են “ինքնասպանների համար հավաքածուների” վաճառքի մեջ: Հետաքրքիրն այն է, որ կինը պատժվել է ոչ թե նման անբարոյական արարքի համար, այլ հարկային օրենսդրությունը խախտելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ-ում նման դեպքերը, երբ ինչ-որ մեկը ուզում է “կյանքի հետ հաշիվները փակել”, իրավաբանորեն չեն վերահսկվում, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Դատախազության տվյալներով` նախկին ուսուցչուհի 92-ամյա Շարլոտտա Հայդորնը ԱՄՆ-ից եւ այլ երկրներից իր  “հաճախորդներին” վաճառել է ավելի քան 1300 հավաքածուներ, որոնց մեջ մտնում են խողովակ, հատուկ պլաստիկե տոպրակ եւ ուղեցույց “օգտագործողների” համար, ովքեր ուզում են ինքնասպան լինել հելիումից շնչահեղձ լինելով, սակայն իներտ գազն առաջարկվող ապրանքների մեջ չի մտել: Հայդորնն ինքն է խոստովանել, որ հավաքել է այդ ապրանքներն իր տանը եւ վաճառել դրանք 40-60 դոլարով, հինականում պատվերներն ստացել է հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:

Տիկնոջ խոսքով` ինքը ցանկացել է օգնել անբուժելի հիվանդություններով մարդկանց կյանքին հրաժեշտ տալ հարազատների կողքին:

Հետաքննության արդյունքում դաշնային դատախազաները եւ Հայդորնի փաստաբանները համաձայնության են եկել, որ նա իրեն մեղավոր է ճանաչում այն բանում, որ 2007-ից հարկային արձանագրություն չի ներկայացրել, չնայած այդ ընթացքում վաստակել է 150 հազար դոլար, այդ թվում` վերոնշյալ հավաքածուների վաճառքից:

Դատախազությունը նրա հանդեպ մեղադրանք չի հարուցի այն բանի համար, որ նրա հավաքածուների միջոցով իրագործած  ինքնասպանությունների համար: Դատարանն արգելել է կնոջն զբաղվել պոտենցիալ ինքնասպանների “օգնությամբ”:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ