20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էմի Ուայնհաուսի մտերիմ ընկերը անակնկալ կմատուցի երգչուհու երկրպագուներին

Էմի Ուայնհաուսի ինքնանկարը` նկարված նրա սեփական արյունով, վաճառքի կհանվի: Նկարը, որը “Ladylike” գրառումն ունի, երաժիշտ եւ սկսնակ նկարիչ Փիթ Դոերթիի նկարների աճուրդում է դրվել: Դոերթին երգչուհու մտերիմ ընկերն էր:

Հենց նրա ընկերակցությամբ է Ուայնհաուսը ինքն իրեն նկարել արյունով: Նկարելու ընթացքում Էմին հեռախոսով զրուցելիս է եղել հոր հետ: Այդ մասին նկարիչն է հայտնել լրագրողներին` ընդգծելով այն փաստը, որ Միտչ Ուայնհաուսը` Էմիի հայրը, իրերն այնքան էլ չէր սիրում: Վերջինս կարծում է, որ Դոերթիի պատմությունը սուտ է:

Ինչեւէ, սպասվում է, որ արյունոտ նկարը, որում կնոջ գլուխ է պատկերված, կվաճառվի 50-80 հազար ֆունտ ստեռլինգով: Աճուրդին բացի Էմիի իւնքնանկարից, կվաճառվեն նաեւ Դոերթիի` արյունով նկարած նկարները: Աճուրդից ստացված հասույթը կփոխանցվի Էմի Ուայնհաուսի անվան բարեգործական հիմնադրամին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ