29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան

image_7432

ՀԱԿ հանրահավաքին Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական Դատարան՝ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները:

՛՛Մենք դեռ չունենք իրավաբանական ձեւակերպումը, սակայն ունենք հիմքերը, դրանք են՝ մասսայական փող բաժանելը,  ցուցակների ուռճացումը, դրոշմակնիքի թանաքի պատմությունը, վստահված անձանց հետապնդումը, ծեծի ենթարկելը՛՛:Նա նշեց, որ միայն թանաքի մասով երկու օրեքի կետ  է խախտվել:

Նա անկեղծացավ, որ ընտրություններից հետո տրտմած էր, ոչ ոքի չէր ուզում տեսնել ՛՛Մի տեսակ կոտրվում ես, ուզում ես ասել առ քո բորշն ու գդալը ու գնա, ես տրտմած էի, դա էն թիվը չի էլի որ ստացանք: բայց ինձ համար կա միայն մի արժեք՝ ազատությունը՛՛,- ասաց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրությունները հիմնովին կեղծված էին, զանգվածային պետականորեն կազմակերպված օրինախախտումներով, բազմակի քվեարկությամբ, ընտրողների ուղղորդմամբ:

Հրամայվել էր առավոտյան ժամերին մարդկանց մի շարք խմբեր, որոնք պիտի քվեարկեին, եւ հենց այդ ժամանակ կիրառվեց այն կնիքը, որը պահպանվում էր 20 րոպե, հետո, ըստ Զուրաբյանի,  երբ աղմուկ բարձրացավ, սկսեցին կիրառել սովորական կնիքը:

՛՛Լցոնվել է մոտ 600 000 ձայն, որոնց մեծ մասը լցոնվել է Հանրապետականի օգտին, մնացածը՝ երկու կուսակցությունների օգտին, որոնց անունը չեմ տա: Մենք պետք է պատերազմ հայտարարենք ամեն ինչ պղծող իշխանություններին, մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներով, փողոցում եւ խորհրդարանում: Պառլամենտում մենք ուղղակի կջարդենք նրանց, նրանք քուն ու դադար չեն ունենալու՛՛,- խոստացավ Զուրաբյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ Հանրապետականները սարսափում են ՀԱԿ-ից, եւ որ սուտ է իշխանությունների այն հայտարարությունները, թե միջազգային դիտորդական կազմակերպությունները ընտրությունները գնահատել են ազատ ու արդար:

՛՛Սիրելի ժողովուրդ, նման բան չկա, ոչ ոք չի ասել, թե ազատ ու արդար են եղել ընտրությունները՛՛,- ասաց Զուրաբյանը, ինչին ի պատասխան հնչեցին հանրահավաքի մասնակիցների զարմացական բացականչությունները` հա՞:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ