28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը երթ չարեց` զբաղված էր /վիդեո/

՛՛Մենք միակ ընդդիմությունն ենք, եթե պարզ չի մի հատ էլ կրկնեմ՝ մենք միակ ընդդիմությունն ենք,- այսօր ՀԱԿ  հանրահավաքում  ասաց  Հրանտ Բագրատյանը՝  կրկնելով շուրջ հինգ անգամ: Նա հայտարարեց, որ խորամանկ իշխանությունները իրենց  խաբել են:  Բագրատյանն զայրացած էր միջազգային դիտորդների վրա.՛՛Մի եկեք էլի այս երկիր, ինչու եք գալիս ու սուտ բաներ հայտարարում՛՛:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ին մի քանի մարդը կբավարարի, որ “իշխանությունները ծնկաչոք ներողություն խնդրեն”:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում կարծիք հայտնեց, որ ՛՛այս իշխանությունը եւ արդար ընտրությունները անհամատեղելի բաներ են, եւ այս ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը՛՛:

՛՛Ինչ է ստացվում, որքան աղքատանում է մեր ժողովուրդը, այնքան ավելի մեծ սիրով է լցվում իշխանությունների նկատմամբ”,- կարծիք հայտնեց Ստեփան Դեմիրճյանը:

՛՛Մենք այս հրապարակը տուն ենք դարձրել, եւ չենք լքի՛՛,- հայտարարեց Արամ Մանուկյանը: Նա դիմեց հանրահավաքի մասնակիցներին.՛՛Ինձ ցավակցեք, որ ես պառլամենտ եմ գնալու, ցավակցեք էս տղերքին, որ տեսնելու են դատարկ, սնամեջ բութ դեմքերի՛՛:

Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը չի սահմանափակվելու միայն Սահմանադրական դատարանով, այլ անելու է բոլոր քայլերը՝ ընդհուպ մինչեւ եվրոպական դատարան, որպեսզի չեղյալ համարվեն այս ընտրությունները:

՛՛Սիրելի ժողովուրդ, այսօր երթ չենք անելու, քանի որ ֆիզիկապես հոգնած ենք եւ ի վիճակի չենք: Հիմա շատ զբաղված ենք այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներով՛՛,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ վաղը, մայիսի 9-ին, ժամը 13:00-ին հավաքվելու են Հաղթանակի զբոսայգում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ