18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխատանք փնտրողները հիմնականում կանայք են

Այս տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 74 հազար մարդ: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է մոտ 13 հազարով: Աշխատանք փնտրողների զգալի մեծամասնությունը` մոտ 64 հազարը, գործազուրկ է, որի ցուցանիշը ևս նվազել է մոտ 20 հազարով:

Ուշագրավ է նաև, որ աշխատանք փնտրողների ու գործազուրկների մեծամասնությունը կանայք են: Աշխատանք փնտրողների մեջ նրանց թիվը մոտ 52 հազար է, իսկ գործազուրկների մեջ` մոտ 46 հազար:

Մարզերի ցուցանիշները համեմատելիս նկատելի է դառնում, որ գործազուրկների թվով առաջատարը Լոռին է, որտեղ հոկտեմբերի սկզբի դրությամբ գործազուրկների թիվը հասել է 8600-ի: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է /7700/, նրան հաջորդում է Կոտայքի մարզը /5800/: Մայրաքաղաքում գործազուրկ է 20.600 մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ