25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին. բաց նամակ գլխավոր դատախազին

 Մաշտոցի այգու ակտիվիստները դիմել են ՀՀ Գլխավոր  Դատախազ Ա. Հովսեփյանին եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին` պահանջելով պատասխանատվության ենթարկել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախման մասնակից ոստիկաններին:

“Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին պետք է պատասխնատվության ենթարարկվեն համապատասխան մարմինների և արդարադատական համակարգի կողմից:

Հարկ է նաև նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից և բռնությունից հետո, երբ  մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց բուժօգնություն ստանալու`հրապարակավ  հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության  ենթարկելու համար, ոստիկանները առանց որևէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու, նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները և բռնի գործողությունները և կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին ,որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, և գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատաման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար”,-ասվում է ակտիվիսների նամակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ