20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրոպայի օրվա տոնակատարություն` Հյուսիսային պողոտայում

Այսօր մայիսի 9-ը նշվում է նաև որպես Եվրոպայի օր: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային բացօթյա տոնակատարությանը ս.թ. մայիսի 12-ին, Հյուսիսային պողոտայում:

Ավանդաբար նշվող Եվրոպայի օրը բազմաբովանդակ միջոցառումների համադրություն է, որոնց ընթացքում ներկայացվում է Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու ԵՄ-Հայաստան համագործակցությունը:

“Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար:  Այն նախանշում է ոչ միայն եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը, այլև խորհրդանշում է եվրոպական համընդ հանուրարժեքները:  Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները և հատկապես երիտասարդները նոր տեղեկություններ և գիտելիք կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերություններիմասին”, – ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Եվրոպայի օրվա  առթիվ մայիսի11-ին և 12-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվեն մի շարք միջոցառումներին:

Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը և մշակութային միջոցառումները կմեկնարկեն մայիսի 12-ին ժամը 15:30-ին Հյուսիսային պողոտայի Պուշկին և Աբովյան փողոցների միջևընկած հատվածում:

 ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող ավելիքան 50 ծրագրեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրագործվող աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն կրթական, բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ծրագրեր: 

Մշակութային ծրագրում ընդգրկված են լեհական և հունական պարեր և դասընթաց, լիտվական ձեռագործ, գերմանական փունջի պատրաստում և այլն:  Ներկաները կարող են մասնակցել նաև ծրագրերի վերաբերյալ վիկտորինային և շահել կտրոն՝ համտեսելու եվրոպական խոհանոցի ուտեստներ: 

Եվրոպայի օրվ ատոնակատարությանը միջոցառման այցելուներն ու հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան զրուցելու եվրոպական երկրների դեսպանների հետ, ինչպեսնաև ԵՄ-Հայաստան հարաբերություններին  առնչվող թեմաների մասին հարցերուղղելու նրանց:

Այս տարի Եվրոպայի օրվա կապակցությամբ ևս մեկ նորույթ է Լույս գիշեր ներկայացումը: Մայիսի 11-ին, ժամը 20:00-ից Հյուսիսային պողոտայում հինգ երիտասարդ գեղանկարիչներ հանդիսատեսի առջև կստեղծե նԵվրոպան արտացոլող կտավներ:

Ժամը 20:00-ին տոնակատարությունը կշարունակվի հայկական և եվրոպական մշակույթների յուրահատուկ համադրությամբ ֆոլք-DJ համերգով: Հայ կատարողները և Ֆրանսիայից ժամանած հատուկ հյուրը՝  Նադեան կներկայացնեն հայկական և եվրոպական երաժշտության հետաքրքիր միախառնում:  Համերգին ելույթ կունենան նաև Լոս Լոկոս խումբն ուՄարիաննաՊողոսյանը՝ իսպանական ֆլամենկոյով, իսկMiqs Art Prօject-ի  հայկական ժողգործիքների կատարումները կհամադրվեն DJ Vakcina-ի աշխույժ ռիթմերով: Համերգի ընթացքում ԵՄ պատվիրակությունը կհայտարարի նաև “Իմեվրոպացիընկերը և ես” երիտասարդական տեսահոլովակների մրցույթի հաղթողին:

Henaran.am-ին տեղեկացնում է  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ