29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ի առաջարկի քաղաքական կողմը

image_746

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը զարմանում է, թե ինչու է ԲՀԿ-ը հենց հիմա առաջ քաշում խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը: ՛՛Դա մեր ու ՛՛Դաշնակցության՛՛ ծրագրային դրույթն է, դեռևս իննսունհինգ թվականին արդեն մի քանի կուսակցություններ ձեռնամուխ էին եղել այդ նախաձեռնությանը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սարգսյանը:

Վերջինս ևս կողմ է այս առաջարկին: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ հենց նույն ՛՛Դեմոկրատական՛՛ կուսակցությունը  բացասական որակումներ էր տալիս այս խորհրդարանին: ՛՛Խորհրդարանն իր դերը պետք է կատարի մեր երկրում, իսկ նախագահն՝ իր: Խորհրդարանը մեր ժողովրդի հայելին է, պատկերը՛՛,-նկատեց Մինասյանը:

Երկու բանախոսներն էլ նկատեցին, որ ԲՀԿ-ի այս քայլը քաղաքական նպատակներ է հետապնդում: ՀԴԿ ղեկավարի համոզմամբ՝ ԲՀԿ-ը նախագահական ընտրությունների նախաշեմին ցանկանում է իր շուրջը համախմբել բոլոր ուժերին: ՛՛Սա ինչ-որ ձև է՝ իր շուրջը մյուս քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու: Այլ ձևով չեղավ, սա են փորձում՛՛,-պարզաբանեց Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ