20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոլիվուդյան աստղի վրա մերսումները “թանկ են նստել”

2 մլն արժողությամբ դատական հայցին, որը մի մերսող ներկայացրել էր հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի դեմ, միացել է եւս մեկը, տեղեկացնում է “Reuters”-ը:

Տղամարդիկ պնդում են, որ իրենք 58-ամյա դերասանի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել մերսման կուրսերի ժամանակ: Առաջին դեպքը մի տեքսասցու մասին է, ում կանչել են Տրավոլտայի “Beverly Hills”-ի հյուրանոցային համար 2012-ի հունվարի 16-ին: 2-րդ դեպքը ենթադրվում է, որ տեղի է ունեցել հունվարի 26-ին Ատլանտայում:

Տրավոլտայի փաստաբանն ասել է, որ այդ մեղադրանքներն աբսուրդային են եւ զվարճալի: Իսկ դերասանի  ներկայացուցիչը հայտնել է, որ Տրավոլտան պարզապես կարադարացվի այդ 2 անհեթեթ դեպքում էլ:

Հայցերի ներկայացուցիչը հատնել է, որ նախորդ շաբաթ ստացված հայցից հետո դիմումներ են ներկայացվել նաեւ Տրավոլտայի հավանական մյուս զոհերի կողմից: Փաստաբանի խոսքով` մերսողները ոստիկանություն չեն դիմել միջադեպից անմիջապես հետո, քանի որ մտածել են, թե իրենց չեն հավատա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ