20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թյուրըմբռնողները կարող են հետեւել քաղաքական ուժերի միջեւ պլատոնական սիրախաղին.Է. Շարմազանով

“Հայաստանի Հանրապետական կուսակցության” խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ արձագանքել էր Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգին անցում կատարելու վերաբերյալ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից հնչեցված հայտարարությանը: Պարզաբանելու նպատակով “Tert.am”-ը զրուցել է Էդուարդ Շարմազանովի հետ.

Պարո՛ն Շարմազանով, ի վերջո ո՞ւմ նկատի ունեիք այս խոսքերի ներքո.  “Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է”: Մամուլում տարբեր մեկնաբանություններ են շրջում:

– Մեզ համար անհասկանալի են այն մեկնաբանությունները, որոնցում փորձ է արվում սլաքներն այլ ուղղությամբ շրջել: Ես ասել եմ ուղիղ եւ պարզ, պետք չէ շահարկել եւ շրջանառել սխալ հասցեատերերի անուններ: Նրանք, ովքեր թյուրըմբռնման մեջ են, կարող են հետեւել ոչ վաղ անցյալում մեկնարկած որոշ քաղաքական ուժերի միջեւ դեռեւս պլատոնական սիրախաղին եւ ամեն ինչ պարզ կդառնա: Այո, դիմակազերծման գործընթացն իրեն երկար սպասել չի տա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ