20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենաէքսցենտրիկ դեմքերից մեկը միայնություն է սիրում

Տարօրինակ երգչուհի Լեդի Գագան, ով վերջերս է բաժանվել Թեյլոր Կինիից, հայտարարել է, որ իրեն դուր է գալիս մենակ լինել: Նա սկսել է մենակությունը սիրել դեռեւս 20 տարեկանում, երբ դեռ նոր էր սկսում երգչուհու կարիերան:

“19 տարեկանում ես խորը դեպրեսիայի մեջ էի ու որոշեցի երաժշտությամբ զբաղվել: Ես հանուն դրա թողեցի դպրոցը եւ ծնողներիս ասացի, որ իրենց փողի կարիքը չունեմ: Ես սկսեցի աշխատել միանգամից 3 վայրում, երբ արդեն 20 տարեկան էի, մենակությունն սկսեց ինձ դուր գալ”,-պատմել է երգչուհին:

Մեկուսացումը երգչուհուն օգնում է հանգստանալ այն ամենից, ինչ կատարվում է նրա կյանքում այլ մարդկանց աչքի առջեւ: “Ես կարող եմ գալ տուն եւ պարզապես նստել: Այնտեղ լուռ է եւ հանգիստ”,-խոստովանում է Գագան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ