19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուսանողներն արյուն հանձնեցին /ֆոտո/

blood1blood2blood3Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի 9-ին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի է` իրականացնում է անվարձահատույց արյունատվության ակցիաներ:

“Այս ակցիան երկու կարեւորագույն նշանակություն ունի. նախ հետազոտվում է երիտասարդների արյունը, առողջական վիճակը, եթե կան խնդիրներ, դրանց մասին տեղեկանում ենք եւ համապատասխան ընթացակարգով իրականացնում ենք բուժական պրոցեսը: Բացի այդ, նման անվարձահատույց ակցիայով կարողանում ենք օգտակար լինել մարդկանց, ովքեր արյան բաղադրամասերի կարիք ունեն”,- նշում է Կարեն Ավագյանը եւ ավելացնում, որ եթե 10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցում էր ընդամենը 20 երիտասարդ, ապա այսօր` 500, ինչը նշանակում է, որ հանրության վերաբերմունքը դոնորությանը, մարդասիրական մոտեցումներին դրականորեն փոխվում է: Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաեւ, որ անվարձահատույց արյունատվությունը նվիրված է նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների միջազգային տոնին, որի շրջանակներում իրականացվում են նաեւ մի շարք այլ միջոցառումներ:

Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապեւտի մոտ, որից հետո միայն թույլատրվեց նրանց կատարել արյունատվություն։ Ուսանողները նշում են, որ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է: “Ինչպես կարելի է հանգիստ ապրել, եթե գիտես, որ մարդիկ ունեն արյան պահանջ: Հույս ունեմ, որ իմ մի կաթիլ արյունը ինչ-որ մեկին կյանք կպարգեւի”,-ասում է Արմեն Հարությունյանը, ով առաջին անգամ էր արյուն հանձնում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության անվարձահատույց ակցիաներով` նպատակ ունենալով հասարակության, հատկապես երիտասարդության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Նշենք, որ տարեցտարի ոչ միայն ավելանում է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլեւ նման ակցիաները դառնում ավելի հաճախակի:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ