16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սրտի հիվանդությունից զինվոր է մահացել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս: Մեկ տարվա զինծառայող Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Դդմաշեն համայնքից է:

Տեղի բնակիչներից թերթին  տեղեկացրել են, որ  որ Գոռը սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է դեռեւս դպրոցական տարիներին: “8-րդ դասարանում նա մի անգամ ուշաթափվել է, որից հետո նրան դպրոցում արգելեցին ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել”,- թերթի հետ  զրույցում ասել է գյուղացիներից մեկը: “Հարցին, թե զորակոչվելուց առաջ մանրամասն բուժզննում չի անցել, նրանք պատասխանեցին. “Միգուցե բուժվել է, չգիտենք: Սովորած տղա էր: Մենք շատ զարմացած ենք, որ նման բան եղավ”,- գրում է “Ժողովուրդ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ