19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Made in Italy”-ի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է. “Ալիտալիան” Հռոմ-Երեւան -Հռոմ նոր չվերթ կիրականացնի

Այս տարվա դեկտեմբերից իտալական “Ալիտալիա” ընկերությունը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից նոր չվերթներ կսկսի դեպի Երեւան: Այսօր Զվարթնոց օդանավակայանում /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ հրավիրված  ասուլիսին այս մասին տեղեկացրեց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին ուրախությամբ արձանագրեց, որ իտալական “Ալիտալիա” ավիաընկերությունը հայտարարել է Իտալիայի եւ ՀՀ միջեւ թռիքչներ իրականացնելու մասին: “Այս որոշումը պատմական կարեւոր հանգրվան է դառնալու Իտալիայի եւ ՀՀ միջեւ հարաբերություններում: Իտալիայի եւ ՀՀ միջեւ ուղիղ կապը հրատապ եւ իրական անհրաժեշտություն էր ՀՀ համար”,-նշեց նա:

Դեսպանի խոսքով, իր այս որոշմամբ Ալիտալիան կօժանդակի ՀՀ տնտեսության եւ միջազգային հարաբերությունների զարգացմանը. “Հաշվի առենելով, որ ՀՀ այսօր դեպի ծով ելք չունեցող պետություն է, գումարած սահմաններում իրավիճակը, նոր թռիչքի ներդրումը նոր հնարավորույթւոններ կստեղծի: Նաեւ կամրապնդվեն մեր երկու պետությունների  միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները”:

Բրունո Սկապինին  գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ-ում գնալով ավելանում է  “Made in Italy”-նկատմամբ հետաքրքրությունը: Դեսպանի խոսքով, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության եւ տուրիզմի ցուցանիշները զգալի թվով ավելացել են: ՀՀ-ում գտնվող եվրոպացի զբոսաշրջիկների շրջանում առաջին  տեղը զբաղեցնում են հենց  իտալացի զբոսաշրջիկները:

Դեսպանը խոսեց նաեւ “Ալիտալիա”-ի բարի համբավից, որն ի վիճակի է բոլոր ուղեւորների համար գերազանց սպասարկում ապահովել: “Ալիտալիա”-ն սկսելու է թռիչքներ իրականացնել դեկտեմբերից: “Վստահ ենք, որ շատ կայուն եւ ըստ չվացուցակի իրականացվող թռիչքներ կլինեն եւ դրա ապահովումը լավագույն երաշխիքը կլինի: Կասկած չունեմ , որ “Ալիտալիա”-ի ձեռնարկը հաջողությամբ կպսակվի”,-եզրափակեց Բրունո Սկապինին:

Տարածաշրջանում “Ալիտալիայի” գործունեության կառավարիչ Ջիովանի Սիմոնինին տեղեկացրեց , որ չվերթները կիրականացվան  շաբաթական երկու անգամ, թռիչքը կտեւի մոտ 3.5 ժամ: Նրա խոսքով, ընկերությունը թարմացրել իր ինքնաթիռային պարկը, ձեռք է բերել 77 նոր ինքնաթիռ եւս 25 -ընախատեսվում է ձեռք բերել, իսկ “Ալիտալիա”-ի ինքնաթիռների միջին տարիքը վերց ու կես տարեկան է:

“Մենք չենք վախենում ապագայում նոր ներդրումներ իրականացնել եւ ,եթե բավարաված լինենք արդյունքներից, մոտակա մի քանի ամիսներում  գուցե թռիչքների թիվը ավելանա”,-նշեց նա: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, Ջիովանի Սիմոնինիի խոսքով, դրանք մրցունակ են լինելու:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ