24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտո Թունջբոյաջյանը “Երեկոյան Ուրգանտի” հյուրը կլինի /վիդեո/

Հայտնի ավանգարդ-ֆոլկ-ջազ “Armenian Navy Band” խումբը` երաժիշտ եւ կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանի գլխավորությամբ,  ռուսական Առաջին ալիքի եթերում կմասնակցի “Երեկոյան Ուրգանտ” շոուին, հաղորդում է “РИА Новости”-ն:

Մայիսի 19-ին Մոսկվայի Երաժշտության տանը տեղի կունենա խմբի միակ համերգը: Լեգենդար երաժիշտ Բորիս Գրեբենշիկովն ընդհատել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի Երաժշտության տանը ելույթ ունենա Արտոյի հետ:

Արտոյի եւ նրա խմբի հին ընկեր, “Comedy Club”-ի անդամ, կինոդերասան եւ շոումեն Պավել Վոլյան եւս չէր կարող բաց թողնել այդ համերգը: Խմբի հետ նա կկատարի “Պլատոն” ֆիլմի սաունդթրեքը:

“Armenian Navy Band”-ը կազմավորվել է 90-ականներին Արտո Թունջբոյաջյանի կողմից: Խումբը հանդես է գալիս ֆյուժն ոճում` հայկական  ազգային երաժշտության հետ սինթեզված: Խումբը նվագում է ինչպես հայկական, այնպես էլ  ջազային գործիքներ` քանոն, զուռնա, դուդուկ, սաքսոֆոն, տրոմբոն, կոնտրաբաս, ստեղնաշարային եւ այլ գործիքներ:

Նախորդ տարի ամերիկացի հայտնի սաքսոֆոնիստ Փոլ Ուինթերի եւ նրա խմբի հետ համատեղ աշխատանքի համար Արտոն արժանացել է “Գրեմմի” մրցանակի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ