20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ական նախարարն էլի նախարար է ուզում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը թեեւ ապագա կառավարության անդամ դառնալու առաջարկ դեռ չի ստացել, բայց կցանկանա կրկին նախարար աշխատել:

“Դեռ որեւէ խոստում, քննարկում չի եղել, պատրաստ եմ աշխատել, քանի որ շատ ծրագրեր եմ սկսել, լավ կլիներ` հասցնեմ ավարտեմ”- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արթուր  Գրիգորյանը եւ հավելել.

” Ես այս պահին որևէ պատասխան չեմ կարող տալ, քանի որ մինչև չձևավորվի համապատասխան կոալիցիա կամ ամսի 31-ից հետո կերևա”:

Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ ինքն անձամբ գոհ է իր աշխատանքից, իսկ կուսակցությունն իրեն որեւէ գնահատական չի տվել:   Հարցին, թե նախարարի պաշտոնի համար կլքի արդյո՞ք ԲՀԿ-ն, եթե նման հարց ծագի, սոցապ նախարարը բացասական պատասխան է տվել:

“Ինձ համար երբեք պաշտոնով չի որոշվել, թե ինչպիսի դեր ունեմ հասարակության մեջ: Կլինի՝ կաշխատեմ, չի լինի՝ շնորհակալություն, ցտեսություն”,-հավելել է Արթուր Գրիգորյանը:

Նա ասել է նաեւ, որ ընտրությունների արդյունքներն իրեն գոհացնում են, քանի որ ԲՀԿ-ն կրկնապատկել է իր քվեները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ