18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն որեւէ մեկին չի համոզի կոալիցիա կազմել. Խոսրով Հարությունյան

“Առանց չափազանցության կարելի է փաստել, որ նորանկախ Հայաստանի մեջ արձանագրում ենք ընտրությունների լավագույն ձեռքբերումները: Այսօր` ընտրություններից մի քանի օր անց, հանրությունը այլևս դրանով չի ապրում, հանրային կյանքն ապրում է այլ հոգսերով:

Ընտրությունները բավարարել են հանրության սպասելիքները”,-գնահատելով մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունները, այսօր լրագրողներին ասել է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա նշել է, որ այս ընտրություններում սեւը դոմինանտ չէր, ինչը հիմնական խաղացողների հաջողությունն է:

Խոսրով Հարությունյանն ասել է, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին: Լրագրողների հարցին, թե կձեւավորվի արդյո՞ք նոր կոալիցիա, Խոսրով Հարությունյանը նախ հարցով է պատասխանել.” Արդյո՞ք կա անհրաժեշտություն քաղաքական կոալիցիայի համար: Եթե այս պատասխանը հնչեցվի, հետո կմտածենք` կա՞ անհրաժեշտություն”:

“Կոալիցիայի ձեւավորումը աներկբա անխուսափելի է: Այս պահի դրությամբ ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն ունեն 76 մանդատ, դա բավարար է, բայց ենթադրում եմ, որ փորձ կարվի կազմել ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիա, դա բխում է բոլորի շահերից, ավելի շատ ԲՀԿ-ի”,-շարունակել է Խոսրով Հարությունյանը եւ հավելել, որ ՀՀԿ-ն որեւէ մեկին չի համոզի կոալիցիա կազմել:

Նա նշել է, որ անհիմն են կոլաիցիայի ձեւական լինելու մասին պնդումները, քանի որ կոալիցիային հաջողվեց մարտիմեկյան դեպքերից հետո հանրությանը բնականոն ընթացք դուրս բերել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ