25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի վարչապետը մտադիր է լուծարել կառավարությունը

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի` դեռեւս գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին ուղերձ է հղել` ներկա կառավարությունը լուծարելու այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է “France Presse”-ը:

Ավելի վաղ  հայտարարվել էր, որ մինչեւ նախագահի լիազորությունների դադարեցումը, կառավարության անդամները կշարունակեն աշխատել: Իսկ այնուհետեւ նրանք կփոխանցեն գործերն իրենց հետնորդներին:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն ապագա  վարչապետի անունը կհայտարարի մայիսի 15-ին: Հենց այդ օրն էլ Նիկոլա Սարկոզին իշխանությունը կհանձնի նրան:

Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրություններում հաղթեց` հավաքելով քվեների 51,5 տոկոսը: Նրա օգտին քվեարկել էր ավելի քան 18 մնլ ֆրանսիացի: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին իր քվեն էր տվել ընտրողների 48 տոկոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ