25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լալայան փողոցի բնակիչները կառավարության մոտ էին

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի էին դուրս եկել Լալայան փողոցի բնակչները, որոնք պահանջում էին փոխհատուցում իրենց կորցրած բնակարանների համար:

Henaran.am-ի հետ զրույցում նրանք հայտարարեցին, որ իրենց խաբված են զգում, որ պետական մարմինները իրենց անընդմեջ խոստումներ են տալիս, այդ ամենը ձգվում է տարիներ, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում:

Լալայան 29-ի բնակիչ Գոհար Ասատրյանը շեշտեց, որ իր բնակարանը պետությունը գնել է քառակուսի մետրը 210 դոլարով, ապա իրեն տվել են 30 հազար դոլար , որով նա չի կարողացել  տուն գնել: Ստիպված ապրում է փեսայի տանը:

‘’Անընդհատ տարբեր ընտրություններից առաջ խոստանում են, որ հարցը կլուծեն, բայց բնակիչները փողոցում են հայտնվել: Ոչ ոք մեր մասին չի մտածում, ախր մեր էն հասակը չի, որ գնանք երկրից’’,- ասում է Գոհար Ասատրյանը:

Մարիամ Բեգիշյանը հինգ երեխաների հետ մնացել է անտուն: ‘’Քաղաքապետարանից հարցնում են` ինչքան փող եք ուզում, ասում եմ փող չեմ ուզում, վերադարձրեք ինձանից վերցրածը, չէ որ 2003թ մեր բնակարանների հետ կապված դատական  որոշում է ընդունվել բնակիչներիս բացակայությամբ եւ մեր փոխարեն’’,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ