24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հմայակը հեռվից հետեւեց ՀԱԿ-ին

Մայիսի 8-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին հեռվից հետեւում էր նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը:

Մինչ  Henaran.am-ի թղթակիցը փորձեց մոտենալ նրան, Հմայակ Հովհաննիսյանը հեռացավ:

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում`լսելով հարցը` նախ քաղաքագետը քահ-քահ ծիծաղեց, հետո ասաց, որ ինքը միշտ հետեւում է հանրահավաքներին:

“Որպես քաղաքագետ ոչ մի միտինգ բաց չեմ թողնում, հետեւում եմ ինտերնետով, բայց այդ օրը աշխատանքից վերադառնում էի, ասի` մի փոքր կենդանի հետեւեմ: Հետո գնացի տուն եւ էլի ինտերնետով տեսա”,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ, համացանցով հետեւելը կոնկրետ իր համար ավելի արդյունավետ է:

“ Հրապարակային քաղաքականության մեջ երբեմն միմիկան, ժեստերը կարեւոր են, ավելի շատ են բան ասում, քան խոսքը: Իսկ հրապարակում ելույթ ունեցողների դեմքերը չի երեւում, ու դու շատ բան չես կարող հասկանալ”,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ