18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Աբրահամը ուսանողության հետ էր

Ուսանողությունը հնարավորություն ունեցավ հանդիպելու աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկին եւ իրեն հուզող հարցերն ուղղելու նրան:

Թեեւ հանրահայտ բռնցքամարտիկի հետ հանդիպումը հիմնականում կազմակերպվել էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողության համար, սակայն ներկա էին նաեւ Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության, Արեւելագիտության եւ այլ ֆակուլտետների ուսանողներ:

‘Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ մոտ է հյուրընկալվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Թող սա փոքրիկ անակնկալ լինի Մայր բուհի այն ուսանողների համար, ովքեր սիրում են բռնցքամարտը եւ իրենց համարում են Արթուր Աբրահամի երկրպագուներ’,- նշեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

Ֆակուլտետի դեկանի խոսքերով՝ նմանօրինակ հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ դրանց միջոցով ուսանողական առօրյան էլ ավելի հետաքրքիր է դառնում: Բացի այդ՝ ուսանողները հնարավորություն են ստանում շփվելու հայտնի մարդկանց հետ, ովքեր ներկայանալու կարիք ընդհանրապես չունեն:

‘Բավականին հետաքրքիր հանդիպում էր, որն անցավ մեկ շնչով՝ հարց ու պատասխանի ձեւաչափով: Շատ ուրախ ենք, որ հայտնի բռնցքամարտիկը հյուրընկալվել է հենց մեր ֆակուլտետում: Ինձ հաջողվեց նրանից ինքնագիր ստանալ, որը կնվիրեմ իմ հայրիկին, ով Արթուրի մոլի երկրպագուն է’,- ասաց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Գեւորգյանը:

Ըստ ֆակուտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Գասպարյանի՝ իրենք հետագայում կփորձեն պարբերական դարձնել այսպիսի հանդիպումները, քանի որ բոլոր ուսանողներն էլ երբեմն ցանկանում են կտրվել առօրյա դասերից եւ հանդիպել հայտնի մարդկանց հետ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ում կարծիքով՝ «Արթուր Արքային» համալսարանի հարկի ներքո հյուրընկալելը ճիշտ որոշում էր. ‘Միշտ էլ ուսանողներն առավել ակտիվ են լինում հայտնի մարզիկների, մշակութային գործիչների ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: Կփորձենք նմանօրինակ միջոցառումներն ավանդական դարձնել’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ