25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

20 փողոցում կավելացվի եւս 30 արագաչափ, իսկ 10 խաչմերուկներում` 10 տեսախցիկ

Այսօր մայրաքաղաքի 20 փողոցներում  եւ 10 խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը ստիպում են վարորդին ավելի զգոն լինել, հետեւել լուսացույցին եւ ‘’սպիդոմետրին’’: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը:

Նրա տվյալներով, տարեսկզբից մինչ օրս տեղի է ունեցել 685 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 73, վիրավորվել`168 մարդ: Համեմատած նախորդ տարվա  ժամանակահատվածի հետ, պատահարների թիվը 63-ով աճել է: Սակայն զոհերի քանակը չի փոխվել, մինչդեռ վիրավորվածների թիվն աճել է 57-ով:Երեւանում պատահարների թիվը տեղադրված տեսախցիկներից եւ նկարահանող սարքերից հետո, անցյալ տարվա համեմատ բավականին նվազել է, հայտնեց պարոն Սարգսյանը: Այդուհանդերձ տեսախցիկների տեղադրման օրից ի վեր, գրանցվել է 48 հազար խախտում:

Գնդապետը նաեւ հայտնեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կնպաստեն իրավախախտ վարորդներին գտնելու եւ տուգանքի ծանուցումը հասցնելու: Եթե նախկինում իրավախախտը  տալիս էր հաշվառման հասցեն եւ ոչ թե փաստացի բնակման հասցեն,կամ այլ պատճառներով ուղարկված ծանուցումը նրան չէր հասնում, հաշվվում էր ծանուցումը չուղարկված, այժմ`անկախ վերոնշյալ հանգամանքներից, ծանուցումը համարվում է ուղարկված: Եթե վարորդը 30 օրվա ընթացքում չի կատարում  վճարումը, տուգանքի չափը եռապատկվում է, 60 օրվա դեպքում`հնգապատկվում, 120 օրվա դեպքում գործերն ուղարկվում են դատարան:

Արագության գերազանցման պարագայում տուգանքի չափը սահմանված է հետեւյալ կերպ. արագության գերազանցում նշված արագությունից  11-20 կմ/ժամ ՝
10 000 դրամ, 21-40կմ/ժամ՝ 40 000 դրամ, 60 կմ/ժամ՝ 70 000 դրամ:

Ընդ որում արագաչափը նկարահանում է ոչ միայն համընթաց, այլեւ հանդիպակաց ուղղությունը: Հ. Սարգսյանի ներկայացմամբ, եթե մեքենան վարել է ոչ թե վարորդը, այլ մեկ ուրիշը,վարորդը պարտավորվում է այդ մասին տեղյակ պահել ճանապարհային ոստիկանությանը, եւ կազատվի տուգանքի վճարումից:

Գնդապետ Սարգսյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարվա վերջ եւս 20 փողոցում կավելացվի 30 արագաչափ, եւ 10 խաչմերուկում՝ նույնքան տեսախցիկ: Արագաչափ է տեղադրվելու նաեւ Երեւան-Սեւան մայրուղում:

Գնդապետ  Սարգսյանը նշեց, որ կին վարորդները ավելի ուշադիր ու հետեւողական են եւ ավել քիչ խախտումներ են գրանցում, քան տղամարդ վարորդները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ