23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 6-ին 5 լրագրող է տուժել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների օրը լրագրողների հանդեպ բռնությունների եւ խոսքի ազատության սահմանափակման 5 դեպք է արձանագրվել: Ըստ թերթի, դրանցից մեկը ստացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի թեժ գծի միջոցով:

“Հետքից” ահազանգել էին, որ իրենց թղթակցին թույլ չեն տալիս մուտք գործել  թիվ 6/01 ընտրատարածք` ներկա գտնվելու ձայների հաշվման գործընթացին: Սակայն քիչ անց խնդիրը շտկվել է, քանի որ, ըստ օրենքի փոփոխված դրույթի, լրագրողները ձայների հաշվարկին հետեւելու իրավունք ունեն:

Ընտրության նախօրեին միջադեպ է գրանցվել Գյումրիում: “Գալա” հեռուստաընկերության նկարահանող խմբին թույլ չեն տվել ընտրատարածք մտնել եւ մերժել են տեղեկատվություն տալ: Իսկ մայիսի 6-ին, կրկին Գյումրիում բռնություն է գործադրվել “Կենտրոն” հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ:

Նույն օրը ջարդել են “Առավոտի” թղթակցի հեռախոսը: Սակայն քրեական գործ հարուցվել է միայն “Ազատություն” ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանի նկատմամբ կատարված բռնության առիթով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ