20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտնի են ‘ՌեԱնիմանիա’–ի հաղթողները

Նոյեմբերի 8–  ին  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի  ունեցավ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին հաղթողների անունները, ցուցադրվեց  «Կնճիռները» անիմացիոն ֆիլմը:

Այսպիսով, «ՌեԱնիմանիա 2012» մրցանակակիր  ֆիլմերն են՝

Լիամետրաժ մրցույթային ծրագիր – «Մարդկային ողբերգություն» (Գերմանիա, Մարսել Ջանկովիչ),

Կարճամետրաժ մրցույթային ծրագիր – «Չինտի»  (Ռուսաստան, Նատալիա Միրզոյան),

Ավարտական մրցույթային ծրագիր –  «366 օր»  (Գերմանիա, Յոհաննես Շիեսել),

Հեռուստատեսային /գովազդ մրցույթային ծրագրում –  «Կանգնելով հանուն ազատության»  ֆիլմը (Չեխիա, Իսպանիա, Կարլոս Լասկանո),

Ժյուրիի հատուկ նշում –  WWF 100 % Վերականգնվող էներգիա (Ճապոնիա, Ամիկա Կուբո Տորի)

Մանկական ժյուրիի ընտրություն  – «Հանդուրժիր ինձ» (Գերմանիա, Կասիա, Վիլք)։

Նոյեմբերի 9-ին 16:30 «Մոսկվա»  կինոթատրոնի վիդեոսրահում կցուցադրվեն բոլոր մրցանակակիր ֆիլմերը:

Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 3–ին, որի շրջանակներում ներկայացվեցին մրցութային և հատուկ ծրագրեր ՝ «Երևանյան պրեմիերաներ», «Մրցութային ծրագրեր», «Հայկական ներկապնակ»,  «Մանկական ծրագիր», «Շուրջերկրյա ճամփորդ», «Անսիի ծրագիր», «Հատուկ ցուցադրություններ»:

Հայկական ներկապնակի շրջանակում ներկայացվեց Տարեդարձ բաժինը՝ անիմացիայի հայ երախտավոր՝ Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագրով։

«Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռուսական անիմացիայի 100-ամյակին նվիրված երեկո։ Ցուցադրվեցին լավագույն հարյուրյակից մասեր, ինչպես նաև Սուզդալի անիմացիոն փառատոնի հետ համագործակցության շրջանակում ներկայացվեցին վերջին 3 տարում արտադրված ռուսական լավագույն ֆիլմերը:

Փառատոնը  հյուրընկալեց անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից, որոնք հայաստանյան ժյուրիի անդամների հետ որոշեցին այս տարվա հաղթող ֆիլմերը, նաև անցկացրեցին սեմինարներ ու վարպետության դասեր:

Փառատոնին ներկայացված էր մոտ 400 ֆիլմ աշխարհի 40-ից ավելի երկրներից: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաև «Թումո» կենտրոնում և «Այբ» դպրոցում անվճար:

«ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակն է  խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ