16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքնաբացարկի դիմումներ են գրում համամասնական թեկնածուները

“Կոալիցիոն”  կուսակցությունները երեկ ողջ օրն զբաղված են եղել պառլամենտ մտնող իրենց պատգամավորների ցանկի ճշտմամբ: Henaran.am-ի տեղեկություններով, ինքնաբացարկներ են գրվել բոլոր կուսակցություններում:

Ի դեպ. ինքնաբացարկ` պատգամավորի  թեկնածուները գրում են երկու օրինակից` մինչեւ ընտրություներ եւ ընտրություններից հետո` արդեն նոտարի վավերացմամբ:

ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում երեկ “ՙնոտարիատ” չի գործել, նախօրոք վերցված դիմումներն ուժի մեջ են մնացել, իսկ ԲՀԿ-ում երեսուն հոգու դիմում երեկ նոտարվել է:

ՕԵԿ-ում ինքնաբացարկ են գրել Արթուր Բաղդասարյանը. վերջինս կմնա ԱԱԽ քարտուղար, Արմեն Երիցյանը. նա եւս գործադիրում կգնա /ըստ ամենայնի կրկին արտակարգ իրավիճակների նախարարություն/:

Բաց է մնում ՕԵԿ համամասնականի 7-րդ համար Սամվել Թադեւոսյանի հարցը. ասում են` նա էլ գործադիր կգնա: ՕԵԿ-ում առավելապես մտահոգ են Հովհաննես Մարգարյանի ճակատագրով, վերջինս 12-րդ հորիզոնականում է, եւ այս պահին նրա պառլամենտ մտնելու հարցը գրեթե անլուծելի է:

ՀՀԿ-ն իր գործադիր, ապաեւ խորհրդի նիստերում այսօր վերջնական ճշտումները կկատարի:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա համամասնականի առաջին քսանյակից դիմումներ են գրել Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, Արամ Սաֆարյանը, Արթուր Թամազյանը, Թամար Պողոսյանը, Ռուբեն Գեւորգյանը… միչեւ 55 համարն ինքնաբացարկներ կան:

Սակայն դա չի նշանակում, որ ինքնաբացարկվածների հարցը վերջականորեն փակված է. այսօր եւս մեկ անգամ /Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո/ ԲՀԿ-ն կհավաքվի` ճշտելու այդ ցանկը:

Կախված` ստացած առաջարկներից, իր առաջ քաշած պահանջներից:

Տեղյակները պնդում են, որ “ՙպահանջներն” առանձնապես չեն բավարարվելու: Այնքան` որքան:

Դրա համար է մի ամբողջ օր ԲՀԿ-ն սպասեցվել, եւ դա այն դեպքում, երբ ըստ մեր աղբյուրների` ՕԵԿ առաջնորդ-Սերժ Սարգսյան հանդիպում կարծես արդեն իսկ տեղի է ունեցել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ