20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաշխվե՞լ են նախարարական պորտֆելները

Henaran.am-ի տեղեկություններով ԲՀԿ-ում կարծում են,  որ սպասվող կոալիցիայում իրենք այլեւս պետք է ունենան 6 նախարարական, 4 մարզպետական պորտֆելներ, որովհետեւ ընտրություններում ստացել են 30% քվե:

            Հիշեցնենք, որ  մինչ այս ԲՀԿ-ն ուներ 4 նախարար եւ 2 մարզպետ:     Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ին կտրվի 5 նախարարական պորտֆել. եղած 4-ին կգումարվի նաեւ  մշակույթի նախարությունը: ԲՀԿ-ի մեր աղբյուները տեղեկացնում են նաեւ, որ մշակույթի նախարարի պոստն, ըստ ամենայնի, կզբաղեցնի ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը /նախկին նախարար Թամար Պողոսյանն ինքնաբացարակի դիմում է գրել/: Ի դեպ. Արմեն Աշոտյանն, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ աղբյուրները, մնալու է իր պաշտոնին:

            Ըստ նախնական տվյալների` միգրացիոն ծառայությանը գումարվելու են եւս մի քանի համանման ծառայություններ, այդ հենքի վրա ստեղծվելու է նախարություն: Իսկ հարկայինն ու մաքսային ծառայությունները բաժանվելու ու ունենալու են նոր ղեկավարներ:

            Վերջնականպես որոշված չէ, թե ով է լինելու ԱԺ նախագահը.  Հովիկ Աբրահամյանի մասով ասվել է` “տեսնենք, դեռ մտածում ենք”. փորձագետները չեն բացառում, որ շատ բան կախված է ԲՀԿ-ՀՀԿ բանակցությունների ելքից:

Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս գործընկեր ՕԵԿ-ին, ապա այն  կունենա երկու նախարակական պորտֆել` արտակարգ իրավիճակների եւ գյուղատենտեսության. կապի եւ տրանսպորտի նախարարությունը կանցնի ՀՀԿ-ին` բավականին հետաքրքիր ղեկավարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ