20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Ժակ Ֆորին եւ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը:

ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ մայիսի 12-ին միջնորդների այցը Երեւան խորհրդանշական է, քանի որ լրանում է ղարաբաղյան հակամարտության տարածքում հրադադարի Համաձայնության ստորագրման  18 տարին: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հրադադարից հետո կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել խնդրի կարգավորմանը հասնելուն, սակայն Ադրբեջանն ամեն անգամ այնպիսի քայլեր է արել, որոնք խանգարել են համաձայնության հասնելուն:

Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունում արտահայտված  պայմանավորվածության իրականացումը, մասնավորապես` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ