23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Դավթյանը պատրաստ է աջակցել մտքի փառատոնների անցկացմանը

Նոյեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնած ‘Սալվադոր ֆեստ’ մտքի փառատոնում հաղթած երիտասարդները և ծրագրի կազմակերպչական անձնակազմը հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ։ ‘Սալվադոր ֆեստը՚’տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է”ՙՍալվադոր ֆեստ՚” մրցույթ-փառատոնի նպատակը, երիտասարդները ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները։ Տիգրան Դավթյանը կարևորել է մտքի փառատոնի անցկացումը և կազմակերպիչներին ու ուսանողներին խորհուրդ է տվել հետագայում էլ ավելի մեծացնել ծրագրի վերլուծական-հետազոտական մասը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մտքի փառատոների անցկացմանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ