24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բերման ենթարկված երիտասարդը կապ ունի՞ փուչիկների հետ

ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանից Henaran.am-ը տեղեկանում է, որ ԵՊԼՀ ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանը ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն բերման է ենթարկվել որպես վկա, որը տեղեկություններ կարող է ունենալ մայիսի 5-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունից:

ՄԻՊ խոսնակի փոխանցմամբ,   երիտասարդին բերման ենթարկելու մասին տեղեկությունն ստանալուն պես ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը եղել է ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում եւ կարգավորել իրավիճակը,մինչեւ երիտասարդի պաշտպանի ժամանումը: Այլ մանրամասներ Նաիրա Կարմիրշալյանը չհաղորդեց:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊԼՀ ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին “զրուցելու” նպատակով ոստիկանության գլխավոր քննչական վարչություն են տարել: Ինչպես ուսանողներն ու ակտիվիստներն են պնդում, իրավապահները գործել են առանց նախապես նախապես ներկայանալու եւ ծանուցագրի:

Նյութը պատրաստման փուլում էր, երբ հայտնի դարձավ, որ երիտասարդն արդեն ազատության մեջ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ