25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամերիկայի Հայկական Համագումարի հայտարարությունը ԱԺ ընտրությունների կապակցությամբ

Այսօր Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարություն է տարածել Հայաստանում 2012թ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում մանսավորապես ասված է.

‘Համագումարին քաջալերում է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ՎեհաԺողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական Խորհրդարանի նախնական զեկույցները, որոնք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները որակեցին որպես ՙմրցակցային, աշխույժ և մեծ մասամբ խաղաղ՚: Քվեարկությունը հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի խոստմանը անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գծով ղեկավար Քեթրին Էշթոնը և Ընդլայնման հարցով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ. ՙ Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերն անցկացնել այս ընտրություններն  այնպիսի եղանակով, որն առաջընթաց կարձանագրի ավելի թափանցիկ ու մրցակցային ընտրությունների ուղղությամբ՚:

Մինչ մայիսվեցյան խորհրդարանական ընտրությունները  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 2012 թ.-ի մարտին Երևանում անցկացված ՙԱզատ և անկախ ընտրություններ՚ համաժողովում ասաց. ՙԸնտրությունները ժողովրդավարության հիմնաքարն են, սակայն ժողովրդավարությունն ավելին է, քան ընտրությունների օրը: Այն ինչ տեղի է ունենում ընտրություններից հետո, ընտրատեղամասերից դուրս, նույնքան կարևոր է, որքան այն ինչ տեղի է ունենում ներսում: Զարգացող ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական մրցակցություն. մրցակցությունը լավ բան է: Առողջ և արդար մրցակցությունը, սակայն, կարող է ընթանալ բոլոր կուսակցությունների և մասնակիցների համար միայն հավասար խաղականոնների առկայության դեպքում, դա ներառում է նաև հավասար մամլո հնարավորություններ՚:

Չնայած ընտրություններին վերաբերող ԵԱՀԿ-ի զեկույցը մատնանշում էր, որ մամլո ասուլիսների հնարավորությունները ՙերաշխավորված էին… բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների համար՚, զեկույցը որոշ մտահոգություններ էր նշում

ՙհավասար խաղականոնների՚ վերաբերյալ, ինչպես նաև այլ թերություններ: ԵԱՀԿ-ից դե Դոնեան նշեց, որ ՙորոշ շահագրգիռ կողմեր չափազանց հաճախ էին խախտում օրենքը և ընտրական հանձնաժողովները շատ անգամ անկարող էին օրենքը պահպանել՚:

Ընտրությունների արդյունքում նախագահ Սարգսյանի կողմից գլխավորվող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում զբաղեցրեց տեղերի մեծամասնությունը, իրեն հետևեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Հայ Ազգային Կոնգրեսը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Ժառանգություն կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ)` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և այնուհետև Օրինաց Երկիրը` Արթուր Բաղդասարանյանի գլխավորությամբ:

Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորում է նախագահ Սարգսյանին և Հայաստանի կառավարությանը բարելավված քաղաքական մթնոլորտում բաց ընտրությունների կայացման համար: Մենք նաև ողջունում ենք բոլոր քաղաքական կուսակցություններին ընտրություններում մասնակցելու համար, ինչպես նաև   ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը համապատասխան  հանձնարարականներով:

Այժմ, երբ ընտրությունները հասել են իրենց ավարտին, մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին ուժեղ և աշխույժ ազգի ապահովման համար միավորվել հիմնական նպատակների շուրջ ` ի դեմս մեր թշնամիների:

Համագումարը կոչ է անում նաև նորընտիր խորհրդարանին միջոցներ իրականացնել օրենքի ուժի հետագա պահպանման, թափանցիկության երաշխավորման, աշխատատեղերի ստեղծման, հավասար հնարավորությունների ապահովման, արդար մրցակցության բարձրացման, ինչպես նաև կառավարությունում անպատշաճության նույնիսկ նշույլի վերացման ուղղությամբ’:

Henaran.am-ին հաղորդում են Ամերիկայի Հայկական Համագումարի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ